Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տարվա մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան հուլիսից տեղափոխվեց սեպտեմբեր և լինելու է օնլայն։ Սպասվող խոչընդոտներն ամբողջության ջրի երես հանելու համար հուլիսի 13-14-ին իրականացվեց Cyberspace Mathematical Competition օլիմպիադան:
Թեև միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի ղեկավարը դեռևս հաստատված չէ, այնուամենայնիվ, ես ինքնակոչ կերպով ինձ վրա վերցրի պատասխանատվությունը, և մերոնք էքսպերիմենտալ կազմով մասնակցեցին օլիմպիադային:
Արդյունքում` ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Erik Babasyan-ը շահեց արծաթե մեդալ, Քվանտ վարժարանի 11-րդ դասարանցի Լորետա Արզումանյանը շահեց բրոնզե մեդալ, իսկ ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցիներ Հայկ Կարապետեանը, Վահրամ Ասատրյանն ու 12-րդ դասարանցի Vachagan Dilanyan-ն ստացան գովասանագրեր: Շնորհավոր բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին:
Կազմակերպիչները բացահայտեցին բազմաթիվ կազմակերպչական նրբություններ, ու շուտով՝ ընդամենը 52 օրից, տեղի կունենա Մաթեմատիկայի 61-րդ միջազգային օլիմպիադան՝ առաջին անգամ օնլայն և անթերի»:
Կարդացեք նաև