Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սոցցանցում անդրադարձել է Ադրբեջանի հետ անցկացվող համատեղ զորավարժություններին՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ աջակցություն հայտնելու Բաքվին։
Օքթայը նախ տեղեկացրել է, որ Ադրբեջանում երկու երկրների ցամաքային ու օդային ուժերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են, ապա ավելացրել հուլիսյան մարտերի 1-ին օրվանից բոլոր թուրք պաշտոնյաների շուրթերից հնչող հետևյալ միտքը․
«Միշտ և ցանկացած պայմաններում շարունակելու ենք մեր համատեղ ընթացքը եղբայրական Ադրբեջանի հետ։ Մեր բոլոր հնարավորություններով մեր եղբայրների կողքին ենք»։
Աղբյուր` Millatgazete.com.tr/ermenihaber.am