Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթև Հայրապետյան․ Ալիևը ցանկանում է ցույց տալ իր հանրությանը, որ վրեժ են լուծում

Հուլիս 30,2020 16:57

«Իմ համոզմամբ՝ եթե Ալիևը ճիշտ խորհրդականներ ունենար, ապա նրան խորհուրդ կտան ժամանակավոր դադար վերցնել»,- «Արարատ» մամուլի ակումբում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակում Ադրբեջանում բազմաթիվ հարցեր են առաջացել և ջախջախվել է ադրբեջանական հզոր բանակի միֆը հաշված ժամերի և օրերի ընթացքում․ «Որքան դա ուզում են վերականգնեն, զորավարժություններ են անցկացնում՝ դեմքը փրկելու համար, ես դա համարում եմ շոուի որոշակի տարր, իհարկե կան նաև սպառնալից տարրեր, բայց դրանց հանդեպ, մենք շատ հետևողական ենք։ Բայց դա դեմքը փրկելու և հանրությանը հանգստացնելու նպատակ ունի։ Եվ դրան են նաև ծառայեցվում արտերկրում նաև տարբեր պետությունների մայրաքաղաքներում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների սադրիչ գործողությունները։ Դրանք ևս պատահական չեն, ակնհայտորեն աջակցություն են ստանում պետության կողմից, և կարծես՝ Ալիևը ցանկանում է ցույց տալ իր հանրությանը՝ տեսեք, մենք այլ առումներով ևս շարունակում ենք ակտիվ լինել, այսպես ասած վրեժ ենք լուծում, սադրանքների ենք գնում և չենք հանգստանում։ Բայց մեծ հաշվով դա իր կրած անհաջողությունը քողարկելու նպատակ է հետապնդում»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ Տաթեւ Հայրապետյանը՝ Չինարիում: Լուսանկարը՝ Լիլիթ Մակունցի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031