Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարում ՔՏՀԱ տեսչական մարմինը 36 խախտում է արձանագրել, որոնցից 2-ի վերաբերյալ նյութեր են պատրաստվել և ներկայացվել գլխավոր դատախազություն

Հուլիս 30,2020 16:36

ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսին ստուգում է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության  նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում արձանագրվել է ընդհանուր թվով 36 խախտում, որից 34 խախտումների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից  կայացվել է  որոշում, որով արձանագրված խախտումների համար միջնորդություն է ներկայացվել ՀՀ Արմավիրի  մարզպետին՝ Փարաքար համայնքի համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու, խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Արձանագրված 2 խախտումների վերաբերյալ նյութեր են պատրաստվել և ներկայացվել իրավասու մարմիններին։ Մասնավորապես՝ համայնքում կատարված փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0,1513հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ խաղողի այգի գործառնական նշանակության հողամասում` առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է ջերմոց, հետագայում համայնքի ղեկավարի  որոշումով` հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ջերմոցային տնտեսության կառուցման համար և տրվել է շինարարության թույլտվություն։ Սակայն վերոնշյալ ջերմոցը կառուցված է եղել դեռևս 2013 թվականին։ Արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել  զգալի չափով գումարներ։

Մյուս դեպքով պարզվել է, որ քաղաքացիների  ընդհանուր համատեղ  սեփականությունը հանդիսացող 0.143հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանվել է 3 մասի, որից մի մասի՝  0.0382հա մակերեսով գործառնական նշանակությունը փոխվել է հասարակական կառուցապատման և վարձակալությամբ տրամադրվել է Ա/Ձ-ի՝ գազալցակայանի հաշվիչ կայան և լիցքավորման աշտարակ տեղադրելու համար։ Սակայն վերոնշյալ 3 հողամասերի վրա ամբողջությամբ, կրկին առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ և առանց հողամասերը տրամադրելու մասին փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցվել և գործում է գազալցակայան։

Հաշվի առնելով համայնքում արձանագրված խախտումների բնույթը և հիմք ընդունելով «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, ՔՏՀԱ տեսչական մարմինը՝  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։

ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031