Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթև Հայրապետյան․ Ալիևը մեծ վնաս հասցրեց իր արտաքին դիվանագիտական կորպուսին

Հուլիս 30,2020 16:27

«Փաստացի ռազմական անհաջողությունների համար պատասխան տվեց երկրի արտգործնախարարը, բայց արտգործնախարարի գլխին սև ամպեր կուտակվում էին շուտվանից։ Ուղղակի հարմար պահը ընտրվեց նրա հրաժարական պահանջելու համար»,- «Արարատ» մամուլի ակումբում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

Սակայն նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ մեծ սխալ է թույլ տվել իր բարկության ընթացքում՝ ամբողջ մեղքի բաժինը փորձելով բարդել դիվանագետների վրա․ «Մեծ վնաս հասցրեց իր արտաքին դիվանագիտական կորպուսին, որը բնականաբար, մեր տեսանկյունից այնքան էլ վատ չէ։ Բայց իսկապես Ալիևը մեծ վնաս հասցրեց այդ առումով։ Եվ պետք է նշեմ, որ դրանից հետո Ալիևի հայտարարությունները, գործողությունները, նոր նախարարի նշանակումը բազմաթիվ հարցեր առաջացրեցին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, որովհետև խոսքը ոչ միայն ոչ դիվանագետի նշանակման մասին է, այլ անհասկանալի է, թե այս մարդը ինչ կապ ունի արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ Առավել ևս, երբ ղարաբաղյան դաշտում Ադրբեջանի խոսափողները այլ մարդիկ են։ Այդուհանդերձ բանակցային գործընթացը կշարունակվի, և կտեսնենք, թե ինչ զարգացումներ կունենա, մասնավորապես՝ արդյոք նորանշանակ նախարարը գալու է բանակցային սեղան և շարունակի գործընթացը»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031