Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթև Հայրապետյան․ «Ադրբեջանը ականատես եղավ, որ սպառնալիքի լեզվով խոսելու փորձն անգամ ամենախիստ պատժի է արժանանալու»

Հուլիս 30,2020 16:19

«Վերջին շրջանում մենք ակնհայտորեն ականատես եղանք ադրբեջանական քաղաքական ռազմական ղեկավարության կողմից հռետորաբանության սրացմանը, կոշտ հայտարարություններով հանդես գալուն, և այդ համատեքստում տեղի ունեցան Տավուշի հայտի դեպքերը, որոնց արդյունքում ադրբեջանական բանակն, ըստ էության անհաջողություններ կրեց»,- «Արարատ» մամուլի ակումբում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այդ անհաջողությունները կոծկելու նպատակով հերթական անգամ հակահայկական գործոնը կրկին ասպարեզ բերվեց․ «Մասնավորապես՝ հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը տեղի ունեցավ այդ հայտնի, իբրև բանակին աջակցող, բայց իրականում հակահայկական կոչեր հնչեցնող հայտնի ցույցը, որի արդյունքում, պետք է նշել, որ եղան ձերբակալվածներ։ Ընդ որում, ձերբակալվեցին ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք անգամ չէին մասնակցել հանրահավաքին։ Իրականում, իշխանությունը դա օգտագործեց իր ներքաղաքական հաշվեհարդարների նպատակով»։

Տաթև Հայրապետյանը նշեց, որ տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ և շարունակվում են հնչել հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում դիվանագիտական բառապաշարին․ «Կարևոր է, որ դրանք ի վերջո վերադառնան դիվանագիտական բառապաշարի դաշտ։ Ինչպես վարչապետն է ասել, մեզ հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքների լեզվով։ Եվ կարծում եմ՝ Ադրբեջանը ականատես եղավ, որ սպառնալիքի լեզվով խոսելու կամ գործելու փորձն անգամ ամենախիստ պատժի է արժանանալու»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031