Հուլիսի 29-ից Ադրբեջանի տարածքում մեկնարկել են «TurAz» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք կընթանան 2 փուլով՝ ցամաքային և օդային։
Օդուժի զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ օդային զորավարժությունների շրջանակներում Նախիջևան են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող T-129 ATAK, Sikorsky UH-60 BlackHawk ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև A400M ռազմաբեռնատար ինքնաթիռ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որ զորավարժությունները չվերածվեն սադրիչ գործողությունների Հայաստանի սահմանին։