Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս. ԵՄ-ում մտածում են սահմանները նորից փակելու մասին, ԱՀԿ-ն նոր ալիքի բռնկման համար մեղադրում է երիտասարդությանը

Հուլիս 30,2020 16:10

ԱՄՆ-ի վեց նահանգում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների ռեկորդային աճ, Եվրամիությունում մտածում են սահմանները նորից փակելու մասին, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մի շարք երկրներում երիտասարդությունը չի պահպանում սոցիալական հեռավորության կանոնները, ինչն էլ հանգեցնում է հիվանդության տարածմանը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ջոն Հոփքինս համալսարանի տվյալներով՝ հուլիսի 30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 17 միլիոն 200 հազարը, հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 670 հազար մարդ:

Ստեղծված իրավիճակում Եվրամիության իշխանությունները չեն բացառում արտաքին և ներքին սահմանների հնարավոր փակումը: Բայց Ֆրանսիայի առողջապահության նախարարը նախազգուշացրել է, որ պետք է փորձել հնարավոր բոլոր միջոցներով խուսափել դրանից:

Կորոնավիրուսով հիվանդների զգալի աճ է գրանցվել Իսպանիայում, որտեղ իշխանությունները կրկին սահմանում են կարանտինի միջոցառումներ առավել տուժած շրջաններում:

Գերմանիայում գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհայտնվի մյուս տարվա կեսերից ոչ շուտ: Համարվում է, որ Գերմանիան այն երկրներից է, որ առավել հաջող է պայքարել համավարակի դեմ: Չնայած դրան երկրի առողջապահության նախարար Յենս Շպանն ասել է, որ խիստ մտահոգված է վերջին օրերի վիճակագրության կապակցությամբ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ հաղթահարել է հիվանդությունը «ոտքի վրա»: Նա խոստովանել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով, բայց ախտանիշ չի ունեցել:

Ռումինիայի իշխանությունները ևս խստացնում են կանոնները՝ Covid-19-ի նոր ալիքի ֆոնին, դիմակները դառնալու են պարտադիր հասարակական վայրերում, սահմանափակվում են բարերի և որոշ հաստատությունների աշխատանքային ժամերը, հատկապես շատ են երիտասարդության շրջանում վարակվածները:

ԱՀԿ-ի տարածաշրջանային ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ գնալով ավելի շատ երկրներում գրանցվում են կորոնավիրուսի լոկալ բռնկումներ, մասնավորապես երիտասարդության շրջանում: «Ակնհայտ է, որ պետք է ևս մեկ անգամ մտածենք՝ ինչպես ճիշտ աշխատել երիտասարդության հետ»,-հավելել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031