Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլատրել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում վարակակիրների բուժում իրականացնել այնքան ժամանակ, մինչև կունենանք նոր դեպքերի թվի առավելագույն նվազում. Անահիտ Կարապետյանն անդրադարձել է Արսեն Թորոսյանի հայտարարությանը

Հուլիս 30,2020 14:49

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն անդրադարձել է պարետատան նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը:

Պարետատան նիստին հաջորդող ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ որոշ բժշկական հաստատություններ՝ այդ թվում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, օգոստոսի 1-ից պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին և այլևս չեն սպասարկելու covid-19-ով վարակված հիվանդներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանաձորի վերոնշյալ հիվանդանոցում դեռ իրենց բուժումն են ստանում երեք տասնյակին մոտ հիվանդներ, որոնց մի մասը բավականին տկար է տուն գնալու կամ այլ հաստատություն տեղափոխվելու համար, խնդրում ենք հստակեցնել, թե ինչ ճակատագիր է սպասում նրանց։

Միևնույն ժամանակ հիմք ընդունելով նախարարի այն խոսքը, որ սա վերջնական որոշում չէ, խնդրում ենք թույլատրել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում վարակակիրների բուժում իրականացնել այնքան ժամանակ, մինչև կունենանք նոր դեպքերի թվի առավելագույն նվազում Լոռու մարզում կամ բացառության կարգով գոնե թույլատրել ներկայումս արդեն իսկ բուժվող հիվանդների բուժումն իրականացնել տեղում` պայմանով, որ այդ բժշկական հաստատությունը նոր հիվանդներ չի ընդունի։

Դիտարկելով համավարակի առաջին իսկ օրվանից վիրուսի հետ պայքարի դուրս եկած բուժանձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքը, առավել ցանկալի և ընդունելի է լուծման առաջին տարբերակը, քանի որ վերոնշյալ անձինք իրենք գործին լավագույնս են տիրապետում և մարզի հիվանդների սպասարկումը կարող են կազմակերպել ամենաբարձր մակարդակով։

Հանդես գալով Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից և ներկայացնելով համայնքի բնակիչների շահերը, ովքեր նախարարի հայտարարությունից հետո անդադար ահազանգում են, նույնաբովանդակ պաշտոնական գրություն ենք ուղարկում նաև ՀՀ առողջապահության նախարարությանը, սակայն մինչ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի կարճությունը դիտարկելով, խնդրում հարցը քննարկել այս ձևաչափով կամ տեսազանգի միջոցով։

Անահիտ Կարապետյան

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար

Հ.Գ. Առավոտյան պաշտոնական գրություններ ենք ուղարկել
1.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
(Նպատակը՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում covid-19 բուժման հնարավորության միջնորդություն համար։ Ֆեյսբուքով գրել ենք նաև Մանե Գևորգյանին)

2.ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին
(Նպատակը՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում covid-19 բուժման հնարավորության միջնորդություն համար։ Ֆեյսբուքով գրել ենք նաև Ալինա նիկողոսյանին)

3.Վանաձորի համայնքապետարան, որպեսզի գումարվի համայնքի ավագանու արտահերթ նիստ, ինչի շրջանակներում կարող ենք ավագանու անունից հանդես գալ ուղերձով՝ այդկերպ բնակիչների մտահոգությունը հասցնելով նախարարին և վարչապետին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031