Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից և կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Հուլիս 30,2020 13:04

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Ռոմանոս Պետրոսյանը ազատվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից:

Հարցի մասին զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Կոտայքի մարզպետի պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար. այսօր համապատսախան միջնորդագիրը ստորագրելուց հետո այն կուղարկվի ՀՀ նախագահին, որը ստորագրվելուց հետո Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի ՀՀ Շրջակա միջավայրի նախարար:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի հունիսի 1-ից:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031