Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղափոխական իշխանությունը շատ ծանր է տանում քննադատությունը. «Հրապարակ»

Հուլիս 30,2020 12:13

Հեղափոխական իշխանությունը շատ ծանր է տանում քննադատությունը։ Ցանկացած քննադատող անձ դառնում է նրա աչքի փուշը եւ ոխերիմ թշնամին։

Հասկանալի է, որ հանրային քննարկման մասին խոսք լինել չի կարող, եթե ոլորտի պատասխանատուներն այսքան նեղմիտ են ու չարացած։ Բայց հանրությունն էլ չի կարող իր խոսքը չասել ու չքննադատել, որքան էլ դա 4 հսկա ոլորտ կառավարող Արայիկ Հարությունյանին հաճելի չլինի։ Բայց միթե այս մարդիկ հիշողության կորուստ ունեն եւ 2018-ից առաջ տեղի ունեցած իրադարձությունները բոլորովին չեն հիշում։ Մենք, օրինակ, շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր այսօրվա նախարարը 2010 թվականին մի խումբ անձանց հետ նախաձեռնել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը եւ պայքարում էր «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների դեմ։

Հիշեցնենք․ խոսքը Դիլիջանի միջազգային դպրոցի մասին էր։ Այն ժամանակ իշխանության ոչ մի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին կամ նախաձեռնող խմբի մյուս անդամներին չէր համարձակվի կոչել ընդդիմության շահերի սպասարկու եւ չէր ասում, որ նրանք ուղղորդվում են իշխանափոխություն տենչացող շրջանակներից։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031