ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը երեկ ուղարկել էր իր նոր հիմնած DSA Advisory Group խորհրդատվական ընկերության ֆեյսբուքյան էջը, որ «լայքենք»։ «Լայքեցինք» ու որոշեցինք մեր «լայքն» «անհետեւանք» չթողնել՝ զանգել եւ հարցազրույց անել ՊԵԿ նախկին նախագահի հետ, ում հեռանալը, ամեն դեպքում, որոշակի հարցականներ թողեց դաշտում։
– Երբ Դուք եկաք ՊԵԿ, Ձեզնից առաջ բավականին աշխատանք կատարվել էր ՊԵԿ-ում։ Ձեզ հաջողվե՞ց հեղափոխական փոփոխություններ կատարել ՊԵԿ-ում, եւ Ձեզնից հետո այսօր Էդուարդ Հովհաննիսյանին հաջողվո՞ւմ է նոր հեղափոխական փոփոխություններ իրականացնել կոմիտեում, թե՞ շարունակում է Ձեր սկսածը։
– Հարցը լավն էր։ ՊԵԿ-ը միշտ եղել է առաջամարտիկ՝ որպես կառույց, անկախ նրանից, թե ՊԵԿ ղեկավարությունն ովքեր են եղել։ Թե՛ թվայնացման օրակարգը, թե՛ ավտոմատացման, թե՛ բիզնես պրոցեսինգի գծով, միշտ ՊԵԿ-ն առաջամարտիկ է եղել։ Այդ առումով իմ, որ ասում եք՝ հեղափոխական բաներ արել եք, թե չէ, ապա հեղափոխական քայլերը, ես կասեի, որ, իմ կարծիքով, ինձ հաջողվել է ուղղակի մթնոլորտ փոխել։ Երբ որ ամբողջ կոլեկտիվը եւ ամբողջ անձնակազմը կենտրոնանում է մեկ նպատակի շուրջ, այ, դա եղել է իմ, կարելի է ասել, հեղափոխական ներդրումը։ Մթնոլորտ ձեւավորելու եւ, ընդհանրապես, հարկային ու մաքսային վարչարարության կազմակերպման առումով մեկ գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու առումով մենք իրոք հեղափոխական բաներ ենք կատարել։ Եվ դրա ամենավառ ապացույցն այն է, որ մենք մարդկանց սովորեցրել ենք երազել եւ երազանքները թղթին տալ։ Ու դրա արդյունքում ծնվել է ՊԵԿ ռազմավարական զարգացման հնգամյա ծրագիրը, որը մենք հանձն ենք առել փոփոխել ամեն տարի՝ այնպես, որ ինքը միշտ լինի հնգամյա։
– Իսկ ի՞նչ «հեղափոխական քայլեր» է անում նոր ՊԵԿ նախագահը։
Կարդացեք նաև
– Ես շատ ուրախ եմ, որ այն մշակույթը, որ մենք ներդրել էինք, այսօր նոր ՊԵԿ նախագահը, ես այսօր վստահ եմ եւ նաեւ անձնական շփումների շնորհիվ այդպիսի տեղեկատվություն ունեմ, որ տանում է առաջ նույն ձեւով եւ մտածում է, թե զարգացման ինչպիսի նոր հեռանկարներ եւ ուղղություններ պետք է լինեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: