Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «Ի վերջո, թող սկսեն արդեն նորմալ աշխատել, թե չէ այս տեմպերով ոչ մի բանի չենք հասնի». «Ժամանակ»

Հուլիս 30,2020 10:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերին, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը դրական է գնահատում կառավարության այս նախաձեռնությունը, սակայն միևնույն ժամանակ նկատում է, որ այս առումով կառավարության կողմից այս ժամանակահատվածում իրականացված քայլերը, մեղմ ասած, բավարար չեն։ Այսուհանդերձ, տնտեսագետն այն կարծիքին է, որ այս պահի դրությամբ, քանի դեռ վերջնական ծրագիրը պատրաստ չէ և ներկայացված չէ հանրության դատին, հստակ գնահատականներ տալը վաղաժամ է։ Տնտեսության, նախևառաջ, վերականգնման, այնուհետ նոր միայն առաջընթաց ապահովելու ուղղությամբ Ասատրյանը խորհուրդ է տալիս կառավարությանը պետական ծախսերի ճիշտ և նպատակաուղղված քաղաքականություն վարել։

«Այս ամիսների ընթացքում կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային գործողություններից  ամենաշատ արդյունավետությունն ունեցել են սոցիալական ուղղվածություն ունեցող  միջոցառումները, մինչդեռ  տնտեսական, տնտեսական զարգացման և մնացյալ  միջոցառումները շատ թույլ էին, և որակական  առումով ես որևէ փոփոխություն չեմ  նկատել։ Այո՛, ինչ-որ փոքրիկ բաներ արել են, բայց, կրկնում եմ, ըստ էության դրանք էական կամ լուրջ  նշանակություն չունեցող քայլեր են եղել։ Ի վերջո, թող սկսեն արդեն նորմալ աշխատել, թե չէ այս տեմպերով ոչ մի բանի չենք հասնի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031