Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ դրական պատասխանի հավանականություն ևս կա, կրկնավարակի դեպքերը մասսայական լինել չեն կարող․ համաճարակաբան. «Ա1+» (Տեսանյութ)

Հուլիս 29,2020 22:20

Կորոնավիրուսի նվազման որոշակի միտումը պայմանավորված է հասարակության  վարքագծային որոշ փոփոխություններով՝ մարդիկ ավելի շատ դրսում են, մաքուր օդին ավելի շատ ժամանակ են անցկացնում, ինչը բերում է թվերի նվազման։

«Ա1+»-ի հետ զրույցում նման պնդում արեց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ճգնաժամը կարծես թե հաղթահարվում է։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը չի կարծում, որ կարելի է խոսել համաճարակի ճգնաժամի հաղթահարման մասին, ավելին՝ կարծում է, որ աշնանը կլինի դեպքերի ավելացում։ Երկրորդ ալիքի վերաբերյալ պնդումներին ի պատասխան, մասնագետն ասում է՝ երկրորդ ալիքի մասին պետք է խոսել այն ժամանակ , երբ առաջին ալիքը գրեթե հաղթահարված կլինի․ «Մեզ մոտ հարյուրներով դեպքեր են գրանցվում այն դեպքերում, երբ թեստավորման ծավալները փոքր են, ուստի այստեղ խոսել երկրորդ ալիքի մասին անհիմն է, որովհետև մենք առաջին ալիքի մարում չենք տեսել»։

Համաճարակաբանն անդրադարձավ նաև կրկնավարակի դեպքերին։ Նշեց, որ կրկնավարակի հետ կապված որևէ ստույգ տվյալի չի հանդիպել․

«Հաշի առնելով, որ թեստավորման գործընթացը մարդկային գործոնի հետ է կապված՝ կեղծ դրական պատասխան ունենալու հավանականություն ևս լինում է, ինչպես նաև մինչ այս արձանագրված կրկնավարակի դեպքերում առաջինը եղել է ասիմտոմ, երկրորդի դեպքում նոր պացիենտը որոշակի սիմպտոմներ է ունեցել, այսինքն՝ այստեղ կարելի է ենթադրել, որ առաջին պատասխանը հնարավոր է կեղծ դրական է եղել»։

Համաճարակաբանը համոզված է՝ կրկնավարակի դեպքերը կարող են հազվադեպ լինել, դրանք մասսայական բնույթ կրել չեն կարող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031