Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա կնշանակվի շրջակա միջավայրի նախարար։
Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն արդեն 2 ամսից ավելի է թափուր է։ Մինչ այդ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը, ով պաշտոնից ազատվեց մայիսի 5-ին։