Հուլիսի 28-ին Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի` հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանային ընդհարումների վերաբերյալ հարցին, նշել է.
«Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները շատ մտահոգիչ են բազմաթիվ առումներով:
Նախ և առաջ, որովհետև, 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմից հետո սա առաջին անգամն է, որ տեղի են ունեցել այս մասշտաբի զինված բախումներ, որոնց ընթացքում եղել է 19 զոհ, ընդ որում, հայերից մեկը սպանվել է երեկ:
Բացի այդ, քանի որ սա առաջին անգամն է, որ ընդհարումներ են եղել ոչ թե Լեռնային Ղարաբաղում շփման գծի վրա, որտեղ դրանք պարբերաբար տեղի են ունենում և որտեղ եղել են 2016թ. ապրիլի պատերազմի բախումները, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին:
Կարդացեք նաև
Եվ, երրորդ պատճառը, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը, առողջապահական ճգնաժամն է: Այս երկրները, և հատկապես Հայաստանը, խիստ տուժել են, և այդ ճգնաժամի զոհերն են այն բոլոր սոցիալական հետևանքներով, որ կարելի է պատկերացնել:
Ինչպես գիտեք, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պարոն նախագահ, կա միջնորդական առաքելություն՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության կողմից վստահված Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Չնայած այս երեք երկրների համակցությունը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, սակայն համանախագահությունը գործում է: Եվ մենք հանդես ենք եկել անհրաժեշտ նախաձեռնություններով, արդեն 10 օր է, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի, այն գրեթե պահպանվում է այնտեղ այս պահին, և որպեսզի լինեն բանակցություններ կողմերի միջև, որովհետև չի կարող լինել ռազմական լուծում: Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում: Ես կարծում եմ, որ կարելի է հասնել այդ լուծմանը կամքի ուժ ցուցաբերելով և երկու կողմերի ներգրավմամբ:
Ամեն դեպքում, վստահ եղեք, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ամեն ջանք կգործադրի հասնելու համար այդ արդյունքին, որովհետև կարծում եմ՝ մենք լսում ենք բոլոր կողմերին հասնելու համար կայուն լուծման, անգամ եթե ճանապարհը դեռ լինի երկար»:
Haut-Karabagh: @jmarilossian (LaREM) dénonce les propos du Président azerbaïdjanais Aliyev et s'inquiète des affrontements meurtriers entre l'Arménie et l'Azerbaidjan depuis le 12 juillet. Il demande au Gvt d’œuvrer en faveur d'une "solution pacifique et pérenne". #DirectAN #QAG pic.twitter.com/YIeKpTUbRq
— Assemblée nationale (@AssembleeNat) July 28, 2020