Ֆուտբոլի Իտալիայի առաջնության «A» սերիայի եզրափակիչ տուրի «Յուվենտուս»-«Ռոմա» հանդիպման օրը փոխվել է: «A» սերիայի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն ակումբները, որոնք մասնակցելու են եվրագավաթների խաղարկության հանդիպումներին, մեկ օր ավելի հանգստանալու իրավունք են ստանում: Հետեւաբար, երկրի առաջնության նախապես օգոստոսի 2-ին նշանակված այս խաղը կկայանա մեկ օր շուտ՝ օգոստոսի 1-ին:
«Ռոման» Եվրոպա լիգայի շրջանակներում օգոստոսի 6-ին խաղալու է Իսպանիայի «Սեւիլիայի» հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ