Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման. Ermenihaber.am

Հուլիս 29,2020 21:21

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսվել։

Մոտ երկու ամիս տևած քննությունից հետո, դատարանի որոշմամբ՝ Մազլում Դ․ անունով մեղադրյալը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսին նշյալ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Նշենք, որ կալանավորված Մազլում Դ.-ն իր խոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով անաշխատունակ է։ Ինչպես ավելի վաղ տված ցուցմունքներում էր նշել, այդ անգամ նույնպես ասել էր, որ իր հիվանդության ազդեցության տակ է նման կերպ վարվել։

Մազլումը պնդել էր, որ որևէ պատճառ չկա իր կատարած գործողության հետևում և որևէ մեկի կամ կառույցի հետ կապ չի ունեցել։ Նա զղջացել է իր արարքի համար։

Աղբյուր`    Ermenihaber.am/Ntv.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031