Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ Սահմանափակումները թուլացումը իրենց ամենօրյա օրակարգի հարցն է

Հուլիս 29,2020 18:55

«Մեր այս ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր, որը տեղի է ունեցել հուլիսի 6-ին, նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում էականորեն բարելավվել է»,- պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ վերջին 4-5 օրերի տվյալներով կարելի է ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջին գրանցված հիվանդության դեպքերի մակարդակին․ «Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե՛, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով։

Այսօրվա դրությամբ Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից։ Եվ ես ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել բոլոր մահացածների ընտանիքներին, հարազատներին։ Բայց ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, և այդ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը մեր համոզմամբ՝ դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում»։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ սահմանափակումները թուլացումը իրենց ամենօրյա օրակարգի հարցն է․ «Որևէ մեկը կառավարությունից ավելի շահագրգռված չէ այդ հարցում։ Բոլոր այն դեպքերում, երբ մենք տեսնում, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք օգտագործում ենք այդ հնարավորությունը, և կայացվում է և կկայացվեն որոշումներ, իսկ այն մասերով, որոնցով այդ որոշումը չի կայացվում, նշանակում է, որ մենք տեսնում ենք, որ դեռևս Հայաստանը հակահամաճարակային կանոնների այդպիսի թուլացումների պատրաստ չէ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031