Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական եւ արկածային տուրիզմի զարգացման միջոցառումներ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 75-ամյա հոբելյանի առթիվ

Հուլիս 29,2020 17:53

Արմենիա ռաֆթինգ ակումբը, Դ.Վ.Ս. մարքեթինգը, Տուրիզմի ուրույն կենտրոնը, Լոռե հոլդինգը ՖԿՍՊԻ-ի հետ համատեղ կազմակերպում են նոր մարզական, ժամանցային նախագիծ՝ նվիրված Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 75 ամյակին: Մասնակցելու հայտ նախնական արդեն ներկայացրել են 16 թիմեր:

Այդ առիթով մարզական բարձրագույն կրթօջախում հրավիրված ասուլիսում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը ասաց. «Հայաստանում ռաֆթինգի զարգացման, ինչպես նաեւ սպորտային, արկածային տուրիզմի զարգացման առումով մեր ինստիտուտի դերակատարությունը բավականին մեծ է: Մենք մեր գործընկերների հետ ունեցել ենք հանդիպումներ, պայմանավորվել համագործակցել, որովհետեւ սպորտային տուրիզմի նոր բաժին ենք բացում: Բայց մեր պլանները փոքր-ինչ հետաձգվեցին կամ չիրականացվեցին՝ կապված COVID-19-ի համավարակի հետ: Այնուամենայնիվ, որոշեցինք լայն շրջանակներով կազմակերպել այդ միջոցառումները: Շնորհակալություն եմ հայտնում Արմենիա ռաֆթինգ ակումբի նախագահ Վազգեն Խաչիկյանին: Նրա առաջարկություններով ձեւաչափը փոխվեց եւ, կարծես, արդեն դառնում է հեռուստանախագիծ: Մեր ինստիտուտի 75-ամյակի հետ կապված պատրաստ ենք աջակցել այս նախագծին եւ հաղթող ու մրցանակակիր թիմերին պարգեւատրել ՖԿՍՊ գավաթով, մեդալներով եւ դիպլոմներով: Նաեւ հավաստիացնում եմ, որ միջոցառումներին կմասնակցեն մեր ինստիտուտի թիմերը՝ ուսանողական եւ պրոֆեսորադասախոսական ու վարչական»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031