Սևանա լճում կողակի պաշարների վերականգնման համար աշխատանքներ են իրականացվում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:
«Կողակի մայրական կազմի հետ կապված ծրագրեր ենք նախատեսել, ընթացքի մեջ են»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով՝ հույս ունեն, որ շուտով Սեւանա լիճ բաց կթողնեն կողակի մանրաձուկ:
Ինչ վերաբերում է սիգին, Վահե Ջիլավյանը վստահեցրեց, որ պաշարների հետ կապված խնդիր չկա. «Այս տարի թույլատրված է 200 տոննա սիգի որս»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ