Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողներից 4 տարում գանձվել էր  85.514.796 դրամ. ՀՔԱՎ գրասենյակը հարուցված քրեական գործի ընթացքի մասին տեղեկություններ է խնդրել մարզի դատախազից

Հուլիս 29,2020 16:35

Լոռու մարզպետարանի հիմնադրած տարատեսակ հիմնադրամների հետ կապված անօրինություններին ՀՔԱՎ գրասենյակը հանգամանալից  անդրադարձել է նախորդ հրապարակումներում: Հետամուտ լինելով տարիներ շարունակ կրթական ու առողջապահական պետական ոլորտի բոլոր աշխատակիցների՝ կամավոր «պարտադիր» անդամակցության սկզբունքով համատարած այդ հիմնադրամներին փոխանցվող  գումարների «մութ» շրջանառության ճակատագրին ու հիմնադրամների պատասխանատուների պաշտոնեական լիազորությունների չարաշահումների փաստին՝ ՀՔԱՎ գրասենյակը 2020 թ. հուլիսի 17-ին գրությամբ դիմել էր Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանին:

Մարզի դատախազից ՀՔԱՎ գրասենյակը խնդրել էր տեղեկություններ՝ 2018 թ.-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի ընթացքի մասին: Հիշեցնենք՝  գործը հարուցվել էր Լոռու մարզի  հանրակրթական  և մշակութային հաստատությունների հաշվապահության միջոցով աշխատակիցների աշխատավարձերից «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին ամենամսյա գումարներ փոխանցելու պայմաններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստով:

Գրությամբ ՀՔԱՎ գրասենյակը մանրամասներ էր ակնկալել նաև նույն ժամանակահատվածում հարուցված մեկ այլ նման բնույթի քրեական գործի ընթացքից: Գործը, որ վերաբերում էր «Լոռու առողջապահություն» հիմնադրամին, հարուցվել էր 2018 թվականին՝ ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով՝ մարզի բուժաշխատողների ամսական աշխատավարձերի 1-ական տոկոսները նույն սկզբունքով՝ հաշվապահության միջոցով, հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու փաստով: Այդ մասին համապատասխան հաղորդում էր ներկայացրել Սպիտակի բժշկական կենտրոնի բուժաշխատողներից մեկը:

Նշենք, որ 2014-2017 թթ.  ընթացքում, միայն  բուժաշխատողների, այսպես ասած, «կամավոր» անդամավճարներից «Լոռու առողջապահություն» հիմնադրամին ուղղվել են համապատասխանաբար՝  18.485.441 դրամ (2014թ.), 21.028.236  դրամ  (2015թ.), 23.258.008 դրամ (2016թ.), 22.743.111 դրամ (2017թ.):

Ընդհանուր առմամբ՝ բուժաշխատողներից 4 տարում գանձվել էր  85.514.796 դրամ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031