Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հիվանդությամբ պայմանավորված՝ աշխարհը պատերազմի մեջ է». «COVID համավարակ–քաղած դասեր» առցանց գիտաժողովին մասնակցեց ավելի քան 1500 մասնակից աշխարհի ավելի քան 15 երկրից

Հուլիս 29,2020 14:25

Հուլիսի 25-ին, Երևանի ժամանակով 13:30-ին Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոն` ICPD-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը:

Գիտաժողովը նախատեսված էր բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների համար` ստանալու այս համավարակի վերաբերյալ այդքան անհրաժեշտ տեղեկատվությունը:

Առցանց գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 1500 մասնակից աշխարհի ավելի քան 15 երկրներից՝  Հայաստանի և Արցախի ողջ տարածքից, ԱՄՆ տարբեր նահանգներից, Կանադայից, Եվրոպայի բազմաթիվ երկրներից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սաուդյան Արաբիայից, Իրանից, Լիբանանից և այլ երկրներից:

Գիտաժողովը բաղկացած էր 4 հիմնական մասերից հետևյալ թեմաների վերաբերյալ՝

1.COVID- ի էպիդեմիալոգիան

2.Մանկաբուժության և հղիության կլինիկական խնդիրները

3.Կլինիկական խնդիրներ մեծահասակ հիվանդների մոտ

4.Ռեսուրսների բաշխում, վերաբացում և նորարարություն

Միջոցառմանը ելույթ ունեցան հայ առաջատար բժիշկներ ամբողջ աշխարհից, ովքեր կիսվեցին համավարակի դեմ պայքարում իրենց փորձով: Յուրաքանչյուր մասի ավարտին խոսնակները պատասխանում էին մասնակիցներին հուզող կարևոր հարցերին:

Գիտաժողովի մոդերատորներն էին բժշկական ոլորտում հայ առաջատար մասնագետներ ամբողջ աշխարհից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) նախագահ Րաֆֆի Ավետիսյանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով բոլորին, առանց ում հնարավոր չէր լինի կազմակերպել գիտաժողովը՝ առանձնահատուկ նշելով ՀՀ Առողջապահության նախարարությանը:

«Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) ստեղծվել է մի քանի բժիշկների համատեղ ջանքերով, որի նպատակն է առողջապահության ոլորտում բժիշկներին, բժշկագիտության և բժշկակենսագիտական տեխնոլոգիաների մասնագետներին շարունակական գիտելիքներ ու փորձ ապահովել։ Կենտրոնը հասանելի է դարձնում առողջապահության բնագավառում վերջին ձեռքբերումները ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի բժշկական մասնագետների համար՝ հիմքում ունենալով այն փաստը, որ գիտելիքը սահմաններ չունի»:

Գիտաժողովի մասնակիցներին ուղերձով դիմեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավերներ է նետել աշխարհին և ստեղծել է մի իրավիճակ, երբ այս հիվանդությամբ պայմանավորված՝ աշխարհը պատերազմի մեջ է: Վերջին ամիսներին օրակարգային հարց է դարձել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, և ամիսներ շարունակ համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, ավելի ու ավելի արդյունավետ մեթոդներ կիրառելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին»:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով «Կորոնավիրուսային համավարակ – քաղած դասեր» թեմայով գիտաժողովի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական կրեդիտ:

Սուրճի ընդմիջումներիի ընթացքում մասնակիցներն ունեցան բացառիկ  հնարավորություն «այցելելու» Covid-19-ի թեմայով արվեստի գործերի և բժշկական թեմայով պաստառների վիրտուալ ցուցահանդեսի:

Գիտաժողովի առցանց սուրճի հովանավորն էր «Gmoji Հայաստան» ընկերությունը, որը Հայաստանում գտնվող բոլոր մասնակիցներին և մոդերատորներին օնլայն տարբերակով նվիրեց 1 բաժակ սուրճ:

Գիտաժողովը եզրափակեց Հայաստանում Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) գործադիր խորհրդի անդամ Արա Բաբլոյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, խոսնակներին, մոդերատորներին, գործընկերներին մասնակցության, անգնահատելի աշխատանքի, գիտելիքների և այս համավարակի դեմ պայքարում փորձով կիսվելու համար:

«COVID համավարակ – քաղած դասեր» առցանց գիտաժողովի հատուկ հովանավորներն են` Հայ Օգնության Ֆոնդը, Հայ-Ամերիկյան Առողջության կազմակերպությունը (AAHPO), A&A Medical Supply-ը։

Հովանավորները` ՖԱՐՄԵԴ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ, «Դիավանտ» բժշկական սարքավորումներ և ծառայություններ։

Գործընկերները` ՀՀ առողջապահության նախարարություն, Հայկական բժշկական միջազգային կոմիտեն (AMIC), Med-Practic, Հայ-Ամերիկյան Բժշկական Միությունը (AAMS):

Առցանց գիտաժողովի կազմակերպիչ-գործընկերն է Skill-ը: 

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) տեսլականն է դարձնել Հայաստանը առողջապահահական գիտության և տեխնոլոգիաների առաջատար տարածաշրջանում: Կենտրոնի նպատակն է տրամադրել ռեսուրսներ բուժաշխատողների, առողջապահության գիտության մասնագետների և կենսաբժշկական տեխնոլոգիաների մասնագետների առողջապահության ոլորտում գիտելիքների և փորձի շարունակական բարելավման համար:

Կենտրոնը ստեղծվել է Արա Բաբլոյանի, Րաֆֆի Ավետիսյանի և Գևորգ Յաղջյանի համատեղ ջանքերով:

«COVID համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը մաս է կազմում այն կրթական միջոցառումների շարքի, որը նախաձեռնել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ICPD):

Կրթական միջոցառումների շարքը բժիշկների և առողջապահական ոլորտի այլ աշխատակիցների համար է, ովքեր ներկայումս COVID-19 համաճարակի պայմաններում բախվում են մի շարք կլինիկական, կազմակերպչական, ինչպես նաև վարչական խնդիրների:

ICPD & Skill

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031