Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թիմ»-ը «Բիլայն»-ի բաժնետոմսերը գրավադրում է առուվաճառքի վճարման համար

Հուլիս 29,2020 14:10

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց Եսայան եղբայրների հիմնադրած «Թիմ» ընկերությանը «Վեոն Արմենիա» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության 100% բաժնետոմսերը գրավադրել «Արդշինբանկում»:

Ավելի վաղ ՏՄՊՊՀ-ն եւ ՀԾԿՀ-ն թույլատրել էին «Թիմ» ընկերությանը ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերը: Առուվաճառքի այս գործարքի դիմաց վճարելու համար է «Թիմ» ընկերությունը գրավադրում «ՎԵՈՆ Արմենիա»-ի բաժնետոմսերը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն, «Վիմպել-Կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության եւ «Թիմ» ՍՊԸ-ի միջեւ բաժնետոմսերի համաձայնեցված գնով առուվաճառքի գործարքի ֆինանսավորման աղբյուրը վարկային միջոցներն են, որի կապակցությամբ «Թիմ» ՍՊԸ-ի եւ «Արդշինբանկ»-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված միջոցները կտրամադրի բանկը եւ վերջիններիս միջեւ կնքված վարկային պայմանագրով դրանք վերադարձնելու «Թիմ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված կլինի՝ ընկերության բաժնետոմսերի գրավով: Այս կապակցությամբ «ՎԵՈՆ Արմենիան» խնդրել է, իր բաժնետոմսերի սեփականության իրավունքը «ԹԻՄ» ՍՊԸ-ին փոխանցելու գործարքի իրականացման նպատակով, համաձայնություն տալ նշված բաժնետոմսերը «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «Արդշինբանկում» գրավադրմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031