Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Դևրիկյանը վերընտրվեց ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Հուլիս 29,2020 13:52

Սույն թվականի հուլիսի 29-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վարդան Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ-ին` Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է:

Վարդան Դևրիկյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է հայ միջնադարյան և դասական գրականությունը, հայկական տպագրության պատմությունը: Նա 36 մենագրության, 43 հոդվածի հեղինակ է:

Վարդան Դևրիկյանը 1989 թ-ից աշխատում է  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 1993-2009թթ. եղել է Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, 1996-2009 թթ.` նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ, 2009-2015թթ.` աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Հայ հին գրականության բաժնի վարիչ: 2015թ-ից ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենն է:

Վարդան Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական և մասնագիտական խորհուրդների նախագահն է, Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի անդամ, «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Հայագիտության», «Էջմիածին» պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ», ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ՀՀ պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների», «ՀՀ Զինված ուժեր- 20», «Գարեգին Նժդեհ», ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալներով:

ՀՀ ԳԱԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Շատ իզուր։ Այս մարդը այդ պաշտոնին արժանացել էր Սերժ Սարգսյանի կնոջ ազգականուհու ամուսինը լինելու շնորհիվ, մեկ էլ «գեներալ» Մանվելի հետ իր կապերի պատճառով։ Սա էլ «նոր» Հայաստանը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031