Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը 5 դատավորի մասնակցությամբ քննելու է Զարուհի Փոստանջյանի դստեր հայցն ընդդեմ կառավարության

Հուլիս 29,2020 13:08

Հայտնում ենք Ձեզ, որ փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր Գրետա Սուրենի Դրամփյանը նույնպես այն դիմորդների ցանկի մեջ է, որը ստացել է բարձր միավոր, սակայն իր նախընտրած ԲՈՒՀ-ը չի ընդունվել:

Այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության։

Պահանջով՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031