Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կլիներ, որ կառավարությունը շատ մեծ ուշադրություն դարձներ նաեւ ծախսերին. Վարդան Արամյան. «Հրապարակ»

Հուլիս 29,2020 11:49

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այս ամիսներին հաճախ է հանդես գալիս տնտեսական վերլուծություններով։ Նա պատրաստակամություն էր հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ հաղթահարելու համավարակի հետեւանքները։ Նրա խորհուրդների մի մասը, կարծես թե, լսել են, մի մասը՝ անտեսել։ «Էն, ինչ որ ժամանակին կա՛մ ես, կա՛մ Վաչե Գաբրիելյանն ասել ենք, մեսիջները տվել ենք, փաստացի ցուցանիշներն այսօր ցույց են տալիս, որ իրականում այդպես է»,-երեկ մեզ ասաց Վարդան Արամյանը։

– Այս պահին կառավարության գլխավոր բացթողումը ո՞րն է, ի՞նչ խնդիր պետք է լուծի տնտեսության մեջ։

– Ես կարծում եմ, ամեն դեպքում, լավ կլիներ, որ կառավարությունն այդ հաղորդակցությանը տնտեսվարողների հետ ուշադրություն դարձներ եւ, միեւնույն ժամանակ, շատ մեծ ուշադրություն դարձներ նաեւ ծախսերին։ Որքանով ես տեղյակ եմ, կառավարությունը տենդերներն ավարտել է արդեն՝ ճանապարհաշինության եւ այլն, ու սկսել է աշխատանքները։ Բայց մի քանի անգամ ես ասել եմ, որ՝ սիրելի կառավարություն, եթե 2018-19 թթ․ այլ հավասար նորմալ իրավիճակում մեկ անձից գնումները 2017 թ․ նկատմամբ անգամներով աճել են, ճգնաժամի ժամանակ ավելի քան արդարացված է, որ դուք մեկ անձից գնում կատարեք, որովհետեւ ժամանակը բաց չթողնելն ու տնտեսության մեջ արագ գումարներ ներարկելը քեզ տնտեսական էֆեկտ է ապահովում։ Որքանով տեղյակ եմ, երեք ոլորտային նախարարությունների մասով ընդամենը 5 տոկոսն է դեռեւս ծախսված առաջին կիսամյակում։ Եթե չեմ սխալվում՝ 209 միլիարդի կարգի կապիտալ ծախս կար պլանավորված առողջապահության, ԿԳՄՍ ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների համար, բայց հունիսի վերջի տվյալներով՝ մենք ունենք ընդամենը 13 միլիարդի կատարում եւ կնքված պայմանագրեր, որոնք դեռ մինչեւ տարվա վերջ պետք է կատարվեն։ Էստեղ խնդիրն այն է, որ պայմանագրերը պետք է շուտ կնքվեին։ Ես հասկանում եմ, որ մրցույթները շատ ավելի արդարացված գին են տալիս, հասկանում եմ, որ մրցույթների դեպքում դու կարողանում ես մրցակցության հաշվին նաեւ որակը բարձրացնել, բայց կյանքում ամեն ինչ հարաբերական է՝ մի բան պետք է զոհաբերես, մի բան ստանաս։

– Մենք տարեվերջին, ըստ Ձեր կանխատեսման, տնտեսական որքա՞ն անկում կունենանք։

– Տարվա վերջում ես, ամեն դեպքում, մտածում եմ, որ նվազագույն 4.3 տոկոսը՝ իմ գնահատած, կարծես թե արդեն լավատեսական է, իսկ ամենավատատեսական սպասումներով՝ մենք կմոտենանք երկնիշ անկման՝ 10-12 տոկոս։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031