Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 4.7 տոկոսով: Շինարարության ոլորտում եւս 23.4 տոկոսով անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.1 տոկոսով:
Փոխարենը 1.5 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.7 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալներն են 6.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 12.9 տոկոսով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։