Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք…». Միքայել Մինասյան

Հուլիս 28,2020 22:15

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը։ Եվ նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց սովի մատնելով, իսկ այլախոհներին քաղաքական հետապնդումների ենթարկելով։

Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Արթուր Դանիելյանի հետ։ Փաստն այն է, որ «Ադեկվադ»-ի ուլտրա-պահպանողականությունը դրսից թելադրված հակահայ ուլտրա-լիբերալիզմին դիմակայելու խիստ անհրաժեշտ և բնական պաշտպանական մեխանիզմ է։ Անշուշտ, այս մոտեցումը կարելի է վիճարկել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունը հետևյալն է՝ Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա։ Եվ ապագայի իրենց «մասնաբաժինը» կախված է հենց իրենց՝ հանրության լայն շրջանակների համար ավելի «հասկանալի» դառնալու ջանքերից։

Հ.Գ. Քրեական գործեր կոչեցյալների այս անիմաստ շարքը դրա պատվիրատուի և կատարողների հանդեպ արդեն վաղուց ժպիտ է առաջացնում։ Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք։ Ոչ միայն դուք, այլև, ցավոք, ձեր ո՛չ ավագ, ո՛չ էլ ապագա սերունդները չեն մարսելու այս ամենի հետևանքները։ Պատրաստվե՛ք:

Հ.Գ.Գ. Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու՝ սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ՝ Աստված»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031