Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գեորգի Ռոդչենկովը, որը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, BBC-ի հետ հարցազրույցում կոչ է արել Ռուսաստանի հավաքականը ամբողջությամբ հեռացնել Տոկիոյում 2021 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերից:
«Ռուսաստանը պետք է ամբողջովին հեռացվի Խաղերից՝ առանց որեւէ բացառության կամ առանձին մարզիկների մասնակցության թույլտվության: Նույն մարդիկ, որոնք կեղծում ու փոխում էին դոպինգ փորձանմուշները 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերում, զբաղվել են նաեւ փաստաթղթեր կեղծելով: Դա հետեւողական խելացի կեղծարարություն է, ինչով նրանք զբաղվում են ամեն օր, դա գլոբալ մասշտաբի խարդախություն է եւ դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը այդպես էլ ոչ մի հետեւություն չի արել»,-հայտարարել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ