Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Այդ Ադրբեջանն ու միջազգային հանրությունն է ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է»

Հուլիս 28,2020 20:45

Ռուսական РБК-ին տված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում լրագրողը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս գնահատում Փաշինյանը ՀԱՊԿ-ի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական վերջին գործողությունների շուրջ, ՀԱՊԿ որոշ անդամներ սատարել են Ադրբեջանին:

«Դա ճիշտ տեղեկություն չէ, ՀԱՊԿ անդամները հավասարակշռված դիրքորոշում են հայտնել: Ի դեպ, ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, սա շատ կարեւոր փաստ է: Մենք օգտագործել ենք անդամակցությունը, որպեսզի տեղեկացնենք ընթացիկ իրավիճակի մասին»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է. «Եթե մենք դիմեինք ՀԱՊԿ-ին եւ նրանք նման դիրքորոշում ունենային, մենք կարող էինք դա քննարկել: Նրանց դիրքորոշումն այն է, որ հայտարարություն արեցին, որը ծառայեցնում էր իրավիճակի կայունացմանը»:

Դիտարկո՞ւմ եք նման տարբերակ, երբ 2008-ին Վրաստանի եւ Հարավային Օսիայի հակամարտության ժամանակ ռուսական բանակը մտավ Հարավային Օսիա, լայնածավալ պատերազմի ժամանակ դուք պատրա՞ստ եք հրավիրել ռուսական բանակին օգնության, ռուս լրագրողի այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ոք հույս չունի էլ, որ Ռուսաստանը կդառնա հակամարտության մասնակից, որովհետեւ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է եւ միջնորդ է, եւ պետք է գործի որպես միջնորդ ու համանախագահող այնպես, ինչպես Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Ի դեպ,ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությունը միակ ձեւաչափն է, որն ապացուցում է, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն շատ կառուցողական համագործակցում են»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի նախագահի հետ բանակցային հետագա գործընթացների զարգացումների կամ հնարավորությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախ տարածաշրջանում պետք է լինի կայունացում, պետք է շփման գծում մշտադիտարկման եւ վերահսկողության համակարգ ստեղծվի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը պարզելու համար, եւ դա պետք է ԵԱՀԿ Մինսկի խումբը նախաձեռնի:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել՝ բանակցություններին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, առանց նրա, հարցը չի լուծվի. «Եթե Ալիեւն ուզում է, որ ՀՀ վարչապետը բանակցություններում ներկայացնի ԼՂՀ-ն, այդ ինքն է ասում Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եթե Հայաստանը չէ, ապա ինչո՞ւ պետք է ՀՀ վարչապետը ներկայացնի ԼՂՀ-ն բանակցություններում: Այդ ես չեմ ասում որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է, դա ասում են Ալիեւն ու միջազգային հանրությունը, երբ նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ բանակցություններում Լեռնային Ղարաբաղին պետք է ներկայացնի ՀՀ վարչապետը»:

Հակամարտության լուծման համար անհրաժեշտ միկրոհեղափոխության, Թրամփի եւ Պուտինին՝ Փաշինյանին զանգելու մասին մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031