Լրահոս
Օրվա լրահոսը

FINA-ն օգնություն կցուցաբերի լողորդներին եւ ջրացատկորդներին

Հուլիս 28,2020 21:01

Լողի միջազգային ֆեդերացիան (FINA)  նախատեսում է $ 6,4 մլն. տրամադրել Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվող եւ վարկանիշային միավորներ վաստակելու համար պայքարող բարձրակարգ   և զարգացող երկրների  մարզիկներին:

Ամենամեծ չափաբաժինը `$ 4 մլն, կտրամադրվի 160 ազգային ֆեդերացիաներին։ $ 460 հազար կուղղվի մայրցամաքային կազմակերպություններին: $ 2 մլն. կհանձնվի միջազգային ֆեդերացիայի հատուկ կրթաթոշակային ծրագրի անդամներին։ Այն նախատեսված է 100 մարզիկների ` 80 լողորդների և 20 ջրացատկորդների համար, որոնք դեռ չունեն վարկանիշ։ Այս գումարով նրանք հնարավորություն կստանան  վերապատրաստվել Սենեգալի, Թաիլանդի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի  ջրային կենտրոններում:

FINA – ի աջակցության ծրագիրը նախատեսում է տարեկան $ 25 հազար տրամադրել  ազգային այն ֆեդերացիաներին, որոնց  ներկայացուցիչները մասնակցում  են ջրային մարզաձևերի, կարճ ջրերի լողի և պատանիների աշխարհի առաջնություններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031