Քաթարը պաշտոնական նամակով դիմել է ՄՕԿ-ին՝ 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերը եւ պարալիմպիկ խաղերը կազմակերպելու առաջարկով:
Սա աշխարհի խոշորագույն մարզական համալիր միջոցառումը հյուրընկալելու՝ Քաթարի 3-րդ փորձն է: Ավելի վաղ այս երկիրը ցանկություն էր հայտնել հյուրընկալել 2016 եւ 2020 թվականների Խաղերը, սակայն ՄՕԿ-ը դրանք տվեց Ռիո-դե-Ժանեյրոյին եւ Տոկիոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ