ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում լրագրողը վարչապետին խնդրեց մեկնաբանել Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ վերջերս կատարած աղմկահարույց գրառումը: Վարչապետն ասաց, որ չի կարդացել այդ գրառումը, բայց այն Հայաստանում հանրային շատ բացասական արձագանք ունեցավ:
Պատասխանելով Սիմոնյանի գրառման այն հատվածին, թե Հայաստանում հակառուսական քարոզչական կազմակերպություններ են գործում, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ կազմակերպությունները ստեղծվել են այն ժամանակ, երբ ՌԴ-ում ոչ ոք կասկածի տակ չէր դնում ՀՀ կառավարության ռուսամետ ձգտումները.
«Այդ բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի. Սերժ Սարգսյանի ժամանակներում: Եթե նրանք այդպիսի ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել: Ինչո՞ւ դրանց գոյությունը այն ժամանակ խնդիր չէր հայ-ռուսական հարաբերություններում, եթե դրանք խնդիր են, իսկ 2018 թվականից հետո հանկարծ դարձան խնդիր»:
Լրագրողի արձագանքին՝ այս հարցազրույցից հետո, երևի, կպատասխանեն, վարչապետն ասաց՝ եկեք չպատասխանեն, որովհետեւ այստեղ խնդիր չկա:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ