Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում». Արմեն Աշոտյան

Հուլիս 28,2020 20:03

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժամանակ գտա և դիտեցի Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը ռուսական РБК հեռուստաընկերությանը, և ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շարք դիտարկումներով:

  1. Խոսելով Տավուշյան վերջին մարտերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին չզսպեց իր գայթակղությունը հայկական զինուժի գրագետ ու ճշգրիտ գործողությունները կապել Հայաստանի վերջին 2 տարիների «բարեփոխումների» հետ: Այդ թեզը շատ էր քննադատվել այս օրերին, և Նիկոլը կառավարության նիստի իր ելույթում ավելի կոռեկտ էր ձևակերպում այս հարցով իր ասելիքը, քան հարցազրույցում: Զարմանալի չէ: Նա հաճախակի և կտրուկ է փոխում իր տեսակետները տարբեր հարցերով: Տպավորություն ստացա, որ այս անգամ արտասահմանյան լրագրողների մոտ նա չկարողացավ զսպել իր սնամեջ լոպազությունը:
  2. Հավաքական «սորոսի» մասին պատասխանելիս Փաշինյանը մատի վրա ֆռացրեց ռուս լրագրողին: Այո, այդ կազմակերպությունների զգալի մասը Հայաստանում գրանցվել է նախորդ իշխանությունների ժամանակ (նա մեզ երեսով է տալիս մեր լիբերալիզմը այդ հարցում): Սակայն… Երբեք այդ կառույցները և իրենց ներկայացուցիչները չեն ընդգրկվել պետական կառավարման ապարատի մեջ, այն էլ՝ բարձրագույն մակարդակով (ԱԽ քարտուղար, նախարարներ և այլն): Նրանք երբեք պետական քաղաքականության մշակման և իրագործման վրա որոշիչ ազդեցություն չեն ունեցել: Նրանք երբեք չեն եղել կառավարական «տանիքի» ներքո:
  3. Սահմանին և շփման գծում միջազգային մոնիթորինգի համակարգ ներդնելու մասին խոսելով՝ Փաշինյանը կրկին փորձեց խաբել, իր վրայից գցելով մեղքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելու և բանակցային սեղանից հեռացնելու հարցում: Զուր. Դուշամբեի «մեղրամիսը» ոչ ոք չի մոռացել:
  4. Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում՝ պայմանավորելով հայ-ռուսական հարաբերությունները հենց երկու ժողովուրդներով:

Ասեմ, որ Ռուսաստանի իշխանությունները դա լավ հասկանում եմ, դրա համար են նաև առաջին հայացքից պասիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների հակառուսականությանը, որպեսզի հնարավոր պատասխան գործողություններով չվնասեն հայ ժողովրդին և հայ-ռուսական իրական օրակարգին: Բայց հիշելով Փաշինյանի նախկին հայտարարությունները «ինքնիշխանության», Փանիկ գյուղի դեպքերի և այլնի մասին, ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031