Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան․ Թրամփի շանսերը բավականին քչացել են

Հուլիս 28,2020 18:50

ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը «Արարատ» մամուլի ակումբում անդրադարձավ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։

Նա նշեց, որ մինչ կորոնավիրուսը տնտեսությունը ԱՄՆ-ում լավ վիճակում էր, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու շանսերը մեծ էին․ «Համավարակից հետո պարզ է, որ տնտեսական վիճակը բավականին վատացավ, այսօրվա դրությամբ 40 միլիոնից ավել գործազուրկ կա Միացյալ Նահանգներում, տնտեսական աճի անկում կա։ Այդ պայմաններում է Միացյալ Նահանգները գնալու ընտրության։ Հիմա, այդ պատճառով, և նաև Թրամփի՝ համավարակին ոչ այդքան հետևողական, արդյունավետ պատասխանի պատճառով, իմ կարծիքով, Թրամփի շանսերը բավականին քչացել են»։

Արման Գրիգորյանի խոսքերով՝ ըստ սոցիալական հարցումների, Ջո Բայդենը հաղթելու մեծ հավանականություն ունի․ «Բայց դեռ չենք հասել այն կետին, երբ Բայդենը ստիպված է վեր կենալ և ներկայացնել իր ծրագիրը, բանավեճի մեջ մտնել։ Տպավորություն կա, որ վերջին շրջանում, որ Բայդենի առողջական վիճակը լավ չի։ Առողջական վիճակ ասելով՝ ինչ-որ ծերունական հիվանդության բավականին լուրջ նշաններ կան։ Եվ ես չգիտեմ, թե ամերիկյան ընտրողը ինչպես է արձագանքելու, երբ դրա հետ ավելի սերտ սկսեն առնչվել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ Բայդենը ստիպված լինի ավելի շատ երևալ տեսախցիկների առաջ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031