Ռուսական РБК-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ ռուս լրագրողը վարչապետին Ղրիմի ճանաչման մասին հարց է տվել: Մասնավորապես լրագրողը հետաքրքրվել է՝ Ռուսաստանում որոշ դեմքեր ասում են՝ ՌԴ-ն ավելի շատ կաջակցեր Հայաստանին, եթե ՀՀ-ն ճանաչեր Ղրիմը, դուք համաձա՞յն եք այս պնդման հետ եւ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղրիմը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.«Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, որովհետեւ ռուս գործընկերների հետ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումների ժամանակ այդ հարցը երբեք չի բարձրացվել: Եվ գուցե նաեւ այն պատճառով, որ մինչ օրս Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս իրավիճակում, չեմ կարծում, որ տեղին է այդպիսի հարցը: Ես չեմ կարծում, որ ՌԴ-ի հետ մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները պայմանավորված են այդ իրավիճակով»;
Նելլի ԲԱՅԱՅԱՆ