Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան հուլիսի 27-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հրապարակելով ՀՀ դեսպանության կողմից վերջինիս տրամադրված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանա-թուրքական արձագանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության:
«Հրապարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչը մեզ, ցավոք, արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից։
Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ քրիստոնեական բազիլիկայի և Պոլսո պատրիարքի նստավայրի մզկիթի վերածումը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձություններն ինձ նույնպես մեծ մտահոգություն են պատճառում։
Խնդրում եմ բոլոր հավատացյալներին՝ չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար»։
Կարդացեք նաև