Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան․ Միացյալ Նահանգներն ավելի անհանգստացած պետք է լիներ Չինաստանի աճով ու Չինաստանի վարքագծով

Հուլիս 28,2020 18:25

ԱՄՆ քաղաքագիտական շրջանակներում շատերը համարում են, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների բարդ վիճակը հետևանք է Միացյալ Նահանգների որդեգրած քաղաքականության։ «Արարատ» մամուլի ակումբում այս կարծիքը հայտնեց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը։

«Շատերը մոռացել են, օրինակ, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման որոշումը ընդունվեց 1994-1995 թվականներին, երբ Ռուսաստանի նախագահն էր Ելցինը, Պուտինը այն ժամանակ Սոբչակի օգնականն էր, ինչքան հիշում եմ, Սանկտ-Պետերբուրգում։ Բազմաթիվ նման քայլեր արեց Միացյալ Նահանգները, որոնք անկախ նրանից, թե ով էր Ռուսաստանում իշխանության, չէին կարող առանց դիմադրության ընդունել։ Օրինակ՝ 2001 թվականին հակահրթիռային պաշտպանության պայմանագրի չեղարկումը շատ լուրջ հարված էր այդ հարաբերություններին։ Մեզ մոտ նման բաներին ուշադրություն չեն դարձնում, բայց դա փաստորեն սպառնալիք էր Ռուսաստանի միջուկային արսենալի նկատմամբ, միջուկային զսպման ամբողջ դոկտրինի նկատմամբ։ Ռուսները դա անպատասխան չէին կարող թողնել»,- ասաց նա։

Արման Գրիգորյանի խոսքերով՝ շատերը զարմանում են, թե ինչպես կարող էր Միացյալ Նահանգները, չնայած Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարդ համատեքստին, Ռուսաստանին հրել Չինաստանի գիրկը․ «Պատասխաններից մեկն այն է, որ փաստորեն սառը պատերազմի իներցիան էր ինչ-որ առումով, և Ռուսաստանը հակառակորդ էր, որին այսպես ասած, գիտեին և սիրում էին։ Բացի դրանից ինչ-որ տնտեսական կամ ռազմատնտեսական շահեր կային Ռուսաստանին որպես թիրախ օգտագործելու։ Նույն վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ չորդեգրվեց, որովհետև Չինաստանի հետ տնտեսական կապվածություն և Ամերիկայի ներսում բազմաթիվ տնտեսական շահեր կան, որոնք որոշակիորեն արգելակեցին Չինաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների նման վատթարացմանը, ինչը տեղի ունեցավ Ռուսաստանի հետ։ Չնայած՝ եթե նայում ես զուտ գեոպոլիտիկայի տեսանկյունից, զուտ ուժերի հարաբերակցության  տեսանկյունից Միացյալ Նահանգներում ավելի անհանգստացած պետք է լիներ Չինաստանի աճով ու Չինաստանի վարքագծով»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031