Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան․ Երկու ձեռքով կողմ եմ, որ հիմնական բանակցողը Արցախը լինի

Հուլիս 28,2020 17:46

«90-ական թվականներին հայկական դիվանագիտության մեծագույն հաջողությունը Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչել տալն էր»,- «Արարատ» մամուլի ակումբում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը։

Նա նշեց, որ երկու ձեռքով կողմ է, որ հիմնական բանակցողը Արցախը պետք է լինի։

Արման Գրիգորյանի խոսքով՝ պատմական արդարություն եզրը Արևմուտքում ոչ մեկին չի համոզելու․ «Միջազգային քաղաքականության մեջ պատմական արդարություն հասկացություն պարզապես գոյություն չունի։ Նման խոսակցությունները սովորաբար հանդիպում են քմծիծաղների։ Միակ բանը, որ կարող է ազդեցություն ունենալ արևմտյան դիվանագետների, միջազգային իրավունքի մասնագետների վրա՝ ինքնորոշման իրավունքի խնդիրն է։ Իսկ ինքնորոշման իրավունքի խնդրի պարագայում, բնական է, որ Ղարաբաղի ժողովրդի որոշումն է, որ դա Ղարաբաղի ժողովուրդն է անում, ոչ Հայաստանը։ Հետևաբար՝ Ղարաբաղի ժողովրդի հետ պետք է բանակցել, ոչ թե Հայաստանի հետ։ Այսինքն՝ զուտ դիվանագիտական ու իրավական առումով՝ ակնհայտ ճիշտ լուծում է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031