Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան․ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի Թուրքիայի չափազանց մեծ ակտիվություն Կովկասում

Հուլիս 28,2020 17:27

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում նոր երանգներ է ստացել»,- «Արարատ» մամուլի ակումբում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման առաջին փուլում Թուրքիան շատ ավելի խաղաղասեր հռետորաբանություն էր որդեգրել, իսկ երկրորդ փուլում Էրդողանը որդեգրել է իսլամական աշխարհի խալիֆի դերակատարությունը․ «Միացյալ Նահանգները միշտ Էրդողանին կասկածանքով է վերաբերվել, որովհետև Միացյալ Նահանգները միշտ Թուրքիայում աջակցել է աշխարհիկ ուժերին՝ հին քեմալական էլիտային։ Եվ Էրդողանի իշխանության գալը հարված էր այդ հարաբերություններին, և այդ քաղաքականությանը։ Հենց սկզբից Էրդողանի հետ ամերիկյան վերնախավը շատ դժվար հարաբերություններ է ունեցել»։

Արման Գրիգորյանը նշեց, որ այդ պատճառով Ռուսաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ շատ հետաքրքիր է․ «Ինձ թվում է՝ ինչ-որ պահի Ռուսաստանի կողմից փորձեր կային Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև առաջացած անջրպետը օգտագործելու, որը շատ ռացիոնալ է։ Ես նույնը կանեի, եթե ես Ռուսաստանի ղեկավարը լինեի։ Բայց քանի որ նրանց ամբիցիաները ավելի լայնացան, երբեմն նրանք Ռուսաստանի հետ համագործակցելու քայլեր են անում, բայց շատ հաճախ նաև ինչ-որ բաներ են անում այդ նոր ձեռքբերած ամբիցիաների շրջանակներում, որոնք բնականորեն հանգեցնում են Ռուսաստանի հետ նրանց շահերի, նրանց քաղաքականությունների բախմանը։ Ասենք՝ Սիրիայում գիտենք՝ ինչ վիճակ է, Լիբիայում էլ՝ Ռուսաստանում և Թուրքիայի քաղաքականությունը բավականին կոնֆլիկտային է, և Կովկասում նույնպես»։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի քաղաքական շահերը Կովկասում այնպիսինն են, որ Թուրքիայի չափազանց մեծ ակտիվություն երբեք չեն հանդուրժի։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031