Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան․ «Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ բան էր ծրագրեր»

Հուլիս 28,2020 17:17

«Իմ տպավորությամբ՝ սա մտածված, պլանավորված էսկալացիա չէր»,- «Արարատ» մամուլի ակումբում, անդրադառնալով հուլիսյան մարտերին, ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ սահմանին ինչ-որ բան է տեղի ունեցել, և վիճակը վերահսկողությունից դուրս է եկել․ «Որը նույնպես անսովոր չէ․ եթե կան հակամարտող կողմեր, շփման գծում բաժանարար ուժեր գոյություն չունեն, չլուծված հարց կա, նման էսկալացիաներ շատ հաճախ են տեղի ունենում և ոչ միայն մեր դեպքում։ Ուրիշ հակամարտությունների պարագայում նույնպես նման հաճախակի չնախատեսված էսկալացիաները այդքան էլ հազվագյուտ երևույթներ չեն։ Իմ տպավորությամբ՝ նման մի բան տեղի ունեցավ։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ բան էր ծրագրել, որովհետև դրա համար ուրիշ նշաններ կային, որոնք գոյություն չունեին»։

Արման Գրիգորյանը նկատեց, որ Ադրբեջանը փոքրիկ, լոկալ կոնֆլիկտի վերահսկողությունից դուրս գալու պարագայում փորձեց ինչ-որ բան անել, որը իրենց չհաջողվեց․ «Ավելին՝ Հայաստանի զինված ուժերը բավականին լուրջ հակահարված հասցրեցին և բավականին լավ տպավորություն թողեցին։ Գուցե ադրբեջանցիների հարաբերական լկտիությունը գալիս է 2016 թվականի նրանց սահմանափակ հաջողությունից, և այն փաստից, որ մինչև հիմա որևէ լուրջ հակահարված չէր տրվել դրանից հետո։ Չեմ բացառում, որ նրանց գուցե որոշակի անզգուշությունը բերեց այդ հետևանքին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031