Լրահոս
Օրվա լրահոսը

Խելքի գալու պահը չէ՞, արդյոք. Տիգրան Ուրիխանյան

Հուլիս 28,2020 17:13

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հիմա, գոնե հիմա, երբ հայկական բանակի երրորդ կորպուսի հուլիսյան հաղթանակից հետո, ինչպես նաև մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո (որի ժամանակ հնչած «ծայրաստիճան մտահոգություն» արտահայտությունը նշանակում է, որ էսկալացիան մեր սահմանին ՌԴ-ի համար թիվ մեկ խնդիր է) և ՌԴ կողմից կազմակերպվող ոչ պլանային հսկայածավալ զորավարժություններն աչքի առաջ ունենալով հանդերձ, այնուամենայնիվ, թուրքական զորքը մտավ Նախիջևան, խելքի գալու պահը չէ՞, արդյոք։

Ի դեպ, պարզ է չէ՞, որ ՌԴ քարոզչահամակարգի ամենաազդեցիկ միավորներից մեկի ղեկավարի՝ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հայտարարության ամենակարևոր հատվածը, որում ասվում էր, որ ՌԴ-ում «նեղացած են» մեր իշխանություններից, բայց Հայաստանը, միևնույն է, պաշտպանելու են` թուրքերը կարդացել են։ Կարդացել են, հասկացել են՝ ինչու է հենց Մարգարիտան դա ասում, հասկացել են, թե իրականում ով է նրա շուրթերով խոսում, բայց միևնույն է՝ մտան Նախիջևան։

Իսկ պարզ չէ՞ր, որ այդ վտանգը միշտ եղել է դարերով ու կա հիմա։ Բա Հայաստանի պես երկրում կարելի՞ էր պառակտում թույլ տալ, կարելի՞ էր չխնայել յուրաքանչյուր մարդու, ով կարող է գոնե մի բան անել երկրի օգտին, բա կարելի՞ էր պառակտել ժողովրդին, իրար հայհոյել, վիրավորել, նսեմացնել, կոտրել, քանդել ու ոչնչացնել միաբանող ու ինքնություն ապահովող արժեքները։ Ո՞վ իրավունք ունի «մենք»-ի զգացումից բացի այլ բան տածել մյուսի հանդեպ, ո՞վ իրավունք ունի «ջան»-ից բացի իրար ուրիշ բառ ասելու։

Ո՞վ իրավունք ունի չարություն տարածելու, և ո՞վ է այդ ամենի մեղավորը։
Հիմա գոնե խելքի կգա՞ք, թե ամպը գոռաց, բայց հերիք չէ, հարկ է, որ կայծա՞կն էլ խփի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031