Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այլընտրանքային միջազգային մրցույթը նպատակ ունի առաջարկել պատմամշակութային շերտերի պահպանմամբ, ժամանակակից և նորարարական լուծումներ

Հուլիս 28,2020 15:48

Մեկնարկել է «Այլընտրանքային 33. Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային այլընտրանքային առաջարկների» միջազգային մրցույթը

Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակենդանացման համար լավագույն լուծում գտնելու նպատակով` Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն մեկնարկել է «Այլընտրանքային 33. Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային այլընտրանքային առաջարկների» միջազգային մրցույթը:

Մրցույթի ժյուրիի կազմում են վեց երկիր ներկայացնող մասնագետներ։ Նրանց թվին են պատկանում «Եվրոպա նոստրա» կազմակերպության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը, (Սերբիա), Լիբանանում գործող Ճարտարապետության արաբական կենտրոնի տնօրեն Ջորջ Արբիդը և այլ հեղինակավոր հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանցի մասնագետներ։

Ս․թ․ հուլիսի 24-ի դրությամբ` մոտ մեկ տասնյակ միջազգային ճարտարապետական կայքեր և այլ առցանց հարթակներ տարածել են մրցույթի վերաբերյալ տեղեկությունը, ավելի քան 220 անհատ և կազմակերպություն, որոնք ներկայացնում են 42 երկիր, ցանկություն են հայտնել մասնակցելու մրցույթին։

Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման՝ կառավարության կողմից հավանության արժանացած և Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից մշակված ծրագիրը հիմք է դարձել մասնագիտական համայնքի և հասարակության լայն շերտերի քննադատության, և բարձրացրել քաղաքացիական բողոքի լուրջ ալիք։ Ի թիվս այլոց, բողոքի պատճառներն են՝ Ֆիրդուսի թաղամասի շուրջ ընթացող գործընթացի օրինականության և թափանցիկության պակասը, Նարեկ Սարգսյանի ծրագրի անհամապատասխանությունը քաղաքային միջավայրին և տեղանքին, ինչպես նաև հանրային անհանգստությունը, որ Երևանի սակավաթիվ պատմամշակութային շերտերը, որոնց թվում է Ֆիրդուսի թաղամասը, կարող են նորից հողին հավասարվել և արժանանալ նույն ճակատագրին, ինչ արդեն պատմություն դարձած Երևանի կենտրոնի թաղամասները, որոնք ապամոնտաժվեցին նույն Նարեկ Սարգսյանի ջանքերով։

Այլընտրանքային միջազգային մրցույթը նպատակ ունի ՀՀ կառավարությանը և քաղաքային իշխանություններին առաջարկել պատմամշակութային շերտերի պահպանմամբ, ժամանակակից և նորարարական լուծումներ, որոնք կազդեն վերջնական որոշման կայացմանը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս քննարկվող և Նարեկ Սարգսյանի կողմից մշակված նախագիծը դեռևս հաստատված չէ և օրինական ուժ չունի:

Քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային առաջարկների մրցույթի խնդիրներից է բաց և մրցակցային գործընթացներով քաղաքային պլանավորման (քաղաքաշինական) մակարդակում բացահայտել տնտեսական, սոցիալական և բնապահպանական առումով իրագործելի և կայուն լուծումներ, որոնք կհենվեն պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրի պահպանության և վերարժևորման սկզբունքի վրա։

Մրցույթի հաղթող նախագծերը կներկայացվեն քաղաքային իշխանություններին և ՀՀ կառավարությանը:

Այլ_33 թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031