Մալայազիայի խորհրդարանի Մալայզիա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահ Ռոզման Իսլին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի։
Ռոզման Իսլիի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, տեղ են գտել հետևյալ պնդումները․«Մալայզիան լիովին աջակցում է Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։
Մալայզիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահը նաև շեշտել է, որ աջակցում են հուլիսի 14-ին «Իսլամական համագործակցություն կազմակերպության» տարածած հայտարարությանը, ըստ որի կոչ է արվում Հայաստանին դուրս գալ «գրավյալ տարածներից»։