Ինչպես հայտնել էինք, բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր եւս ցույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց եւ հերքում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած համոզմունքը, թե ցույցը քաղաքական ենթատեքստ ունի:
Լրագրողների հետ զրույցում դիմորդի ծնող Խաչատուր Նազարեթյանը հայտարարեց. «2016թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ եւ «Պահանջատեր դիմորդ» շարժման առաջին օրից այստեղ եմ: Որեւէ անգամ որեւէ քաղաքական բան չի եղել: Անձամբ Փաշինյանի կուսակցությունից եմ եւ երբեւէ իշխանության հասցեին վատ բան չեմ ասել ու չեմ էլ պատրաստվում, բայց սա բացառապես քաղաքացիական շարժում է, երեխաների պահանջն ենք արտահայտում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ