Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կիրառել է կախարդական փայտիկը. Գագիկ Մինասյան

Հուլիս 28,2020 14:07

ՀՀ վիճպետվարչությունը երեկ հրապարակել է 2020 թվականի առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները: Առաջիկայում հրապարակվելիք այլ տվյալներ թույլ կտան Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին առավել խորը վերլուծություններ անել, սակայն առկա տեղեկատվությունը թույլ է տալիս որոշակի եզրահանգումներ անել: Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Բանախոսի դիտարկմամբ՝ կես տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական մոտ է ՀՆԱ-ի աճի ցուցանիշին: Այս տարվա առաջին հինգ ամիսներին մենք ունեինք 3,9 տոկոսի անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա վեց ամիսների կտրվածքում ունենք արդեն 4,7 տոկոսի անկում: Մեկ ամսվա ընթացքում անկումը կազմել է 1,08 տոկոս. անկումը գնում է խորացման ճանապարհով եւ Գագիկ Մինասյանի կարծիքով, սա մտահոգիչ է:

Հինգ ամիսների կտրվածքով, մեր արդյունաբերությունն ունեցել է ոչ թե անկում, այլ աճ՝ 2,4 տոկոսով, այն պարագայում, երբ կարանտինային շրջանում շատերը կորցրել են աշխատանքը: Այս ֆենոմենը Գագիկ Մինասյանն այսպես է բացատրում. «Առաջին վեց ամիսների ընթացքում այս աճը կրճատվել է 0,9 տոկոսով եւ մնացել է 1,5 տոկոս: Որպեսզի հասկանանք՝ ինչով է պայմանավորված տնտեսական փոքրիկ աճը, պետք է անդրադառնանք կախարդական փայտիկին, ինչպես ասում էր հայտնի քաղաքական գործիչը: Դա հանքարդյունաբերությունն է: Մեր հանքարդյունաբերությունն առաջին հինգ ամիսների կտրվածքով աճել էր 25 տոկոսով: Դա մի խայտառակ մեծ թիվ է, հատկապես այն իշխանության համար, որն իր նախընտրական խոստումներում ասում էր, որ Հայաստանը դարձել է հանքահումքային կցորդ ուրիշների համար եւ գալով իշխանության իրենք պետք է փակեն այդ էջը՝ Հայաստանը դարձնելով բարձր տեխնոլոգիաների երկիր»: Սակայն, վերջին մեկ ամսվա ընթացքում, Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, հանքարդյունաբերության աճի միտումն ավելի է խորացել:

Նա նկատում է, որ տավուշյան պատերազմական  գործողությունների շրջանում անգամ փորձ էր արվում Ամուլսարի հանքը բացել, եւ ևս մի հանքավայր մտցնել շրջանառության մեջ, որպեսզի հանքարդյունաբերությամբ ապահովվեին արդյունաբերության բարձր ցուցանիշները: Հանքարդյունաբերությանը՝ ցուցանիշներ ապահովելու գործում, ըստ բանախոսի, «օգնել» է նաեւ վերամշակող արդյունաբերությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031