ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքից անժամանակ հեռացավ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։
Ինձ վիճակվել էր նրա կառավարման երկրորդ շրջանում ընտրվել Սիսիանի ավագանու անդամ։
Նրա հետ հեշտ էր աշխատելը։ Ժողովրդավար էր, Սիսիանը սիրող։ Նրա ղեկավարած տարիներին Սիսիանում կազմակերպվեց երկու շատ կարևոր միջոցառում՝ Նիկողայոս Ադոնցին նվիրված գիտաժողովը և Համո Սահյանի 100-ամյա հոբելյանը։ Սիսիանը մի քանի օր շարունակ շնչում էր գիտական ու գրական շնչով։
Սիսիանը դարձավ երիտասարդական մայրաքաղաք։ Շատ երիտասարդներ բացահայտեցին այս մի կտոր լուսառատ, արևառատ հողը՝ որպես հնամենի բնակավայր, որպես ջերմ սրտերով մարդկանց քաղաք։
Կարդացեք նաև
Ես հաճախ էի ընդդիմանում, բայց նա դա ըմբռնում էր՝ որպես թարմ խոսք։
Սիսիանը արտերկրի հետ կապեց նոր կամուրջներ, այդ թվում՝ Սիսիան-Մոնտելիմար բարեկամությունը։ Դրա շնորհիվ մի խումբ ֆրանսիահայեր դարձան Սիսիանի լավագույն բարեկամները։
Երբ ընտրվեցի ԱԺ պատգամավոր հարազատավարի ժպտաց, թե՝ վստահ եմ՝ դու լավ ես աշխատելու։
Լուսավոր մարդ էր։
Նրան վստահում էին մեծ թվով քաղաքացիներ։
Նա էլ գնաց՝ հետագիծ թողնելով Սիսիանի պատմության մեջ։
Ցավակցում եմ հարազատներին։
Վստահ եմ՝ երկար ենք հիշելու Աղասի Հակոբջանյանին։
Թող լուսառատ էլ լինի նրա երկնային ճանապարհը»։