Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարը հավատացյալ մարդ է». ԿԳՄՍ նախարարի խորհրդականը վերցրեց դիմորդների նվերը

Հուլիս 28,2020 13:36

Բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր եւս ցույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք նվեր էին բերել նախարար Արայիկ Հարությունյանի համար՝ Աստվածաշունչ եւ խաչ, եւ ցանկանում էին շենք մտնել՝ հանձնելու: Ընդառաջ եկավ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, որը պատրաստակամություն հայտնեց նվերն ընդունելու եւ նախարարին տալու: «Նախարարը հավատացյալ մարդ է եւ նվերը կընդունի»,-ասաց տիկին Մամիկոնյանը:

Բողոքավորները պնդեցին, որ անձամբ են ուզում փոխանցել: «Գուցե կարդա եւ սկսի ավելի մարդկային ձեւով վերաբերվել իր մասնագիտությանը եւ ազգանվեր գործունեություն վարել, ավելի մոտ կանգնել եկեղեցուն: Նախարարության մեղքը բարդելով դիմորդների վրա, տեսախցիկների դիմաց չասեմ, թե դա ինչ է…»,-հայտարարեց դիմորդ Հայկ Բաբալյանը:

Գոհար Մամիկոնյանն ի պատասխան վստահեցրեց, որ նախարարության աշխատանքը միտված է միայն ոլորտային բարեփոխումներին եւ դիմորների կողմից մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելուն:

Հիշեցնենք, որ ընդունելության նոր կարգի համաձայն՝ առաջնահերթությունը դիմորդի լրացրած առաջին հայտինն է:

Դիմորդները հորդորեցին նախարարին փոխանցել նաեւ աստվածաշնչյան ոսկե կանոնը՝ մի վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես չէիր ուզենա, որ քեզ հետ վարվեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031