Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ավստրալացի խորհրդարանականը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին

Հուլիս 28,2020 13:00

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, և Ավստրալիայի Դաշնային կառավարությանը կոչ է արել հետևել իր օրինակին:

Հյու ՄաքԴերմոթը, որը 2019թ. այցելել է Հայաստան և Արցախ, նշել է, որ ավստրալահայ համայնքը մտահոգված է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումներից և Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքներից: Խորհրդարանականը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների գործողությունները, որոնց նպատակն է կյանքի կոչել պանթուրքական ազգայնական քաղաքականությունը, ինչը նախկինում հանգեցրել է ցեղասպանության:

ՄաքԴերմոթը Ավստրալիայի Դաշնային կառավարությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները և աջակցություն հայտնել Հայաստանի անվտանգությանը: Նրա միջնորդությունը քննարկվելու է խորհրդարանի առաջիկա նիստին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031